Հայկական Արտադրանքի ԵՄ Անդամ Երկիրներ Արտահանումը Աւելցած Է 51%-ով

հեղինակ՝
21 Հոկտեմբերի 2026
4 ր. ընթերցում

Հայաստանի տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան յայտնած է, որ հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկիրներ արտահանումը աւելցած է 51%-ով։ 

Պապոյեան Ֆէյսպուքի իր էջով կատարած գրառումով ներկայացուցած է այս տարուան Յունուար-Սեպտեմբեր ժամանակահատուածին ԵՄ անդամ երկիրներ արտահանումներու մասին վիճակագրութիւն՝ համեմատական անցընելով 2025 թուականի նոյն ժամանակահատուածի ցուցանիշերուն հետ։

Նախորդ տարուան Յունուար-Սեպտեմբեր ժամանակահատուածին ԵՄ անդամ երկիրներ արտահանուած են 475 միլիոն տոլարի ապրանքատեսակներ, իսկ այս տարուան նոյն հատուածին ցուցանիշը կազմած է 717 միլիոն տոլար։

Պապոյեան ցուցանիշերը ներկայացուցած է ըստ երկիրներու.

Պուլկարիա՝ աճած է 4,9 անգամ

Մալթա՝ աճած է 4,8 անգամ

Աւստրիա՝ աճած է 3,1 անգամ

Լեհաստան՝ աճած է 3 անգամ

Էսթոնիա՝ աճած է 2,8 անգամ

Սլովէնիա՝ աճած է 2,7 անգամ

Ֆինլանտա՝ աճած է 2,5 անգամ

Լիթուանիա՝ աճած է 2,4 անգամ

Կիպրոս՝ աճած է 2,2 անգամ

Սպանիա՝ աճած է 2,1 անգամ

Շուէտ՝ աճած է 2 անգամ

Չեխիա՝ աճած է 80,4%-ով

Խրուաթիա՝ աճած է 71,3%-ով

Պելճիքա՝ աճած է 40,6%-ով

Իրլանտա՝ աճած է 34,6%-ով

Իտալիա՝ աճած է 31,6%-ով

Հունգարիա՝ աճած է 31%-ով

Լաթվիա՝ աճած է 10,9%-ով

Ռումանիա՝ աճած է 3,6%-ով

Դանիա՝ աճած է 1,4%-ով

Սլովաքիա՝ նուազած է 1,4%-ով

Ֆրանսա՝ նուազած է 1,6-ով

Գերմանիա՝ նուազած է 7,6%-ով

Յունաստան՝ նուազած է 10,6%-ով

Հոլանտա՝ նուազած է 13,7%-ով

Լիւքսեմպուրկ՝ նուազած է 32,3%-ով

Փորթուկալ՝ նուազած է 32,8%-ով։

ԱնցնիլՎեր

Don't Miss