Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութիւնը 2026-ի առաջին 10 ամիսներուն աճած է 1,2 տոկոսով

հեղինակ՝
25 Նոյեմբերի 2026
3 ր. ընթերցում

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2026 թուականի Յունուար-Հոկտեմբեր ամիսներուն՝ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածին համեմատ, աճած է 1,2 տոկոսով՝ կազմելով 16 միլիառ 705,5 միլիոն տոլար։

Այս մասին հաղորդած է ՀՀ Վիճակագրական կոմիտէն։

Հոկտեմբերին՝ Սեպտեմբերի համեմատ, արտաքին առեւտրաշրջանառութիւնը աճած է 1,7, իսկ նախորդ տարուան Հոկտեմբերի համեմատ՝ նուազած է 12,3 տոկոսով։ Հոկտեմբերին առեւտրաշրջանառութիւնը կազմած է 1 միլիառ 711,5 միլիոն տոլար։

Արտահանումը տարուան առաջին 10 ամիսներուն 10 տոկոսով պակաս եղած է նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի ցուցանիշէն՝ կազմելով 5 միլիառ 731,7 միլիոն տոլար։ Հոկտեմբերին՝ Սեպտեմբերի համեմատ, արձանագրուած է 2,1 տոկոսով աճ, իսկ 2025 թուականի Հոկտեմբերի համեմատ՝ նուազած է 25,4 տոկոսով։ Հոկտեմբերին Հայաստանէն արտահանումը գնահատուած է 560,9 միլիոն տոլար։

Ներմուծումը Յունուար-Հոկտեմբերին 8,2 տոկոսով գերազանցած է 2025-ի նոյն ժամանակահատուածի ցուցանիշը՝ կազմելով 10 միլիառ 973,8 միլիոն տոլար։ Հոկտեմբերին՝ Սեպտեմբերի համեմատ, աճած է 1,6, իսկ նախորդ տարուան Հոկտեմբերի համեմատ՝ նուազած է 4,1 տոկոսով։ Հոկտեմբերին ներմուծման ծաւալը եղած է 1 միլիառ 150,6 միլիոն տոլար։

ԱնցնիլՎեր

Don't Miss