Հայաստանի Արտաքին Առեւտրաշրջանառութիւնը 2026 Թուականի Առաջին Ինը Ամիսներուն Աճած Է 2,7 Տոկոսով

հեղինակ՝
26 Հոկտեմբերի 2026
3 ր. ընթերցում

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2026 թուականի Յունուար-Սեպտեմբեր ամիսներուն՝ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածին համեմատ, աճած է 2,7 տոկոսով՝ կազմելով 14 միլիառ 953.4 միլիոն տոլար։

Այս մասին հաղորդած է ՀՀ Վիճակագրական կոմիտէն։

Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ արտաքին առեւտրաշրջանառութիւնը նուազած է 2.8, իսկ նախորդ տարուան Սեպտեմբերի համեմատ՝ 3 տոկոսով։ Սեպտեմբերին առեւտրաշրջանառութիւնը կազմած է 1 միլիառ 644,1 միլիոն տոլար։

Արտահանումը տարուան առաջին 9 ամիսներուն 8 տոկոսով պակաս եղած է նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի ցուցանիշէն՝ կազմելով 5 միլիառ 163,1 միլիոն տոլար։ Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ, ծաւալը նուազած է 4.9, իսկ 2025 թուականի Սեպտեմբերի համեմատ՝ 18,6 տոկոսով։ Սեպտեմբերին Հայաստանէն արտահանումը գնահատուած է 543 միլիոն տոլար։

Ներմուծումը Յունուար-Սեպտեմբերին 9,5 տոկոսով գերազանցած է 2025-ի նոյն ժամանակահատուածի ցուցանիշը՝ կազմելով 9 միլիառ 790,3 միլիոն տոլար։ Սեպտեմբերին՝ Օգոստոսի համեմատ նուազած է 1.7, իսկ նախորդ տարուան Սեպտեմբերի համեմատ՝ աճած է 7,2 տոկոսով։ Սեպտեմբերին ներմուծման ծաւալը եղած է 1 միլիառ 101,1 միլիոն տոլար։

ԱնցնիլՎեր

Don't Miss